Հայաստանում այլևս կալանավորների overdose է. իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ. Արմեն Աշոտյան
«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Մարգարիտա Մեսրոպյանը նրան հարցրել է.
«Ձեր դատավարության ընթացքում, այս վերջին նիստին, պարզ դարձավ, որ դատախազությունն անգամ ճիշտ թվեր չի ներկայացնում դատարան։
Դատախազությունն էլ հերթական անգամ փորձում էր մեծ թիվ ներկայացնել, ի՞նչկասեքայս ամենի մասին»։
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Շնորհակալ եմ Ձեզ և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին ձեր աջակցության, ուշադրության և համերաշխության համար: Հայ ժողովրդի մեծամասնությունն այլևս քաջ գիտակցում է և գիտի, որ իմ դեմ քրեական գործը ոչ միայն թքած-կպցրած է, ոչ միայն ապօրինի է, այլև անգրագետ։ Այն բաղկացած է մեծ և փոքր խախտումներից, հորինվածքներից և ապօրինություններից։
Դատական նիստերին խոշոր տրամաչափի բոլոր սարքոցիների և կամայականությունների վրա, որ դրսևորել են քննչական մարմինները, դատավորը դեռևս ծայրահեղ լոյալ է, աչք է փակում դրանց վրա, ավելին, փորձում է հիմնվորել այդ ապօրինությունները` սկսած մեղադրանքից, վերջացրած` իմ 10-ամսյա կալանքով։ Ու այս ամենը էլ ավելի աբսուրդային է դարձնում այս քրեական գործը։
Փոքր տրամաչափի խախտումների մակարդակում դատարանն իրեն շռայլություն է թույլ տալիս ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ տալ, ինչպես եղավ վերջին նիստում։Անկախ Հայաստանի դատական հանմակարգի խայտառակ կախյալությունից և քաղաքականացվածվությունից աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է, թե ինչ է կատարում ոչ միայն իմ, այլև մյուս քաղաքական բանտարկյալների նիստերին։
Մինչև ե՞րբ նման գործերով դատարանները կփորձեն ապացուցել, որ մածունը սև է, ածուխը` սպիտակ,իսկ երկրագունդը`տափակ, դժվարանում եմ ասել։
Ակնհայտ է, որ Հայաստանում այլևս կալանավորների overdose է, որ կալանքը բացահայտ կերպով օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլև պատժի միջոց։
Ցանկացած երկրի համար քաղբանտարկյալներ ունենալը խարան է։ Եվ եթե ոմանք ջայլամների պես գլուխները ավազների մեջ չտեսնելու են տալիս այս հարցը, ապա մեկ է, այդ խարանը դաջվում է նրանց դուրս ցցված մարմնամասի վրա»։