Բաժիններ՝

Երևան-Սևան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 5-ին, ժամը 15։02-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 7 մ):

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս