 
                        Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
 
                                    Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ռազմական ակադեմիայում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատությունում ընթացող շինարարական աշխատանքներին, մասնավորապես՝ նոր վերանորոգված մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև դիտարկել է նոր կառուցված արգելագոտին և մագլցման աշտարակը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարարը նշել է, որ ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում շարունակելու են ուշադրության կենտրոնում լինել ակադեմիայի կենցաղ-կացարանային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        