«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ՝ արևմտամոլները… Զեզնից, Նիկոլից ու ձեր արևմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյնա իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արեւմտամոլները։

Նիկոլիստներ, սորոսականներ ու արեւմտամոլներ…

Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատո՞ւմ՝ ասելով, որ նա «երկրորդում է Բաքվին»։

Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։

Զեզնից, Նիկոլից ու ձեր արեւմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։

Նիկոլն է երկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

Արեւմուտքն է եկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։

Արեւմուսքն է Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին, երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու Ալիեւի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու ծրագրում փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։

Շարքը երկար է…

Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ՝ արեւմտամոլները։

Ինչո՞ւ… որիվհետեւ թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք»։

Տեսանյութեր

Լրահոս