
«Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է». Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է։
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։
Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են ևս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի և ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:
Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում:
Հանդիպում ենք ապրիլի 6-ին
Հանդիպման վայրը՝ ք. Գյումրի, Tomu’s Garden Մաքսիմ Գորկու փողոց, 58 Հանդիպման ժամը՝ 14:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ»։