Այս հանցագործությունն անպատասխան չի մնա. Ռաիսին՝ Իսրայելին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արձագանքելով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածին, ասել է, որ կատարվածն անպատասխան չի մնա։

«Սիոնիստական ռեժիմը մոջահեդների դիմադրության շարժման հավատքի և կամքի դեմ իր կրկնվող անհաջողությունների և պարտությունների պատճառով ահաբեկչություն է կիրառում իրեն փրկելու համար, բայց նա պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողություններով», – ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ այս վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա։

Ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի նահատակության մասին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս