«Էրդողանն է երկրի գլուխը». Բահչելի

Թուրքական ընդդիմադիր մամուլում տարածվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-DHP-Գորշ գայլերի քաղաքական թևը) նախագահ Դևլեթ Բահչելիի խոսքերը:

Ընդգծվում է, որ այժմ՝ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո, իշխանական ներկայացուցիչների խոսույթը կայանում է 2023-ի մայիսյան համապետական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն (ԺՀԿ-CHP) իր պարտությունը հիշեցնելու մեջ:

Բահչելին ՏԻՄ ընտրությունների արդյունքներին հաջորդած իր հայտարարություններից մեկում ասել է.

«Բոլոր ոլորտներում թռիչքային, ռեֆորմային քայլերի ուղղությամբ շարունակելու ենք գործել վճռականորեն: Մեր նախագահ Էրդողանն է երկրի գլուխը և մենք մինչև վերջ կանգնած ենք նրա մեջքին»:

Ընդդիմադիր մամուլում Բահչելիի նման խոսքերը հիմնականում տեղ են գտել վերնագրերում հետևյալ ձևակերպմամբ.

«Բահչելիի առաջին ուղերձը. Էրդողանն է երկրի գլուխը»:

Տեսանյութեր

Լրահոս