«Թուրքին կրկին հաղթելու համար, ինչպես դա արել է Սերժ Սարգսյանը, մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար». Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2016 թվականի այս օրը` ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը։
Ընդամենը 4 օր տևած պատերազմն այնպես վախեցրեց Ալիևին, որ նա Ռուսաստանին խնդրեց միջնորդել` դադարեցնել պատերազմը։
2016 թվականի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կառուցած բանակը հզոր է ու մարտունակ։ Պատերազմից հետո մեր բանակն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում` Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետև նրա ստրատեգիկ ու ճիշտ քայլերի շնորհիվ մենք ջախջախիչ պարտության մատնեցինք հակառակորդին։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան այս իշխանությունները ձեռք են բերել իրենց ապաշնորհ ղեկավարման ընթացքում։
Մենք տարածաշրջանում եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս-300»դիվիզիոններ, «Իսկանդեր»օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։ Հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք է ձեռք բերվել, էլ չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին։
Իսկ այսօր, մեր բանակը մեջքից հարված է ստացել. բայց հայ զինվորը նույն հայ զինվորն է, ով հաղթել է թուրքին, թուրքն էլ նույն թուրքն է, ով միշտ վախեցել է հայ զինվորից։
Թուրքին կրկին հաղթելու համար, ինչպես դա արել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք պետք է ունենանք հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար»։