Adidas-ը հրաժարվել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստների վրա օգտագործել 44 համարը
Գերմանական Adidas ընկերությունը հրաժարվել է Եվրո-2024-ի շրջանակում 44 թիվն օգտագործել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստների վրա:
Նախկինում սոցցանցերի օգտատերերը նկատել էին, որ մարզաշապիկի վրա թվի դիզայնի պատճառով այն բավականին նման է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության՝ ՍՍ-ի (Schutzstaffel) սիմվոլիկային:
Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի ոչ մի խաղացող չի կրի 44 համարը, քանի որ Գերմանիայի հավաքականի բոլոր խաղացողները Եվրոպայի առաջնությունում կրում են 1-ից 23 համարներ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք հնարավորինս արագ կարգելափակենք 44 համարը։ Adidas-ում աշխատում են մարդիկ մոտ 100 երկրից և մեր ընկերությունը պարտավորվում է խթանել բազմազանությունն ու ներառականությունը: Որպես ընկերություն՝ մենք ակտիվորեն դեմ ենք այլատյացությանը, հակասեմականությանը, բռնությանը և ատելությանը բոլոր ձևերով»,- Bild-ին ասել է Adidas-ի ներկայացուցիչ Օլիվեր Բրյուգենը: