
Բայդենը հայտարարել է Բլինկենի և Յելենի այցերը Չինաստան կազմակերպելու պատրաստակամության մասին

Միացյալ Նահանգները պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի այցերը Չինաստան՝ Պեկինի հետ երկխոսությունն ու փոխգործակցությունն ամրապնդելու համար։Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Մենք պատրաստ ենք մոտ ապագայում կազմակերպել ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցերը Չինաստան՝ ամրապնդելու Չինաստանի հետ երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը, ինչպես նաև համատեղ արձագանքելու գլոբալ մարտահրավերներ»,- ասել է Բայդենը։
Նշվում է, որ չինական կողմը ողջունել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցերը Չինաստան մոտ ապագայում։