![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/22461628_475_0_1425_950_1920x0_80_0_0_6d83ae11633d15655053e78d8e100b1a.thumb_.jpg)
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: