Բաժիններ՝

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում։

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում է բռնի տեղահանված անձին կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմքերից հանել նրա տվյալները Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներում չգնվելու հիմքը: Բացի այդ, եթե բռնի տեղահանված անձը (ով չի ճանաչվել փախստական) կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակել փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար սահմանված ժամկետներում և կարգով: Առաջարկվում է հստակեցնել, որ կենսաթոշակի նշանակման գործընթացում ԼՂ-ի պետական եկամուտների տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են ընդունվում 2023 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ: Սահմանվել է, որ եթե անձը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը մահացել է և չի հասցրել ՀՀ-ում դիմել կենսաթոշակի նշանակման համար և նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, ապա ՀՀ-ում հուղարկավորվելու դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ: Մինչև 2023 թ. հոկտեմբերի 1-ը ԼՂ-ում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև աշխատանքային ստաժը սահմանող` ԼՂ հանձնաժողովի տեղեկանքով, ինչպես նաև ԼՂ կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա, եթե այդ փաստաթղթերի բնօրինակները քաղաքացին չի կարող ներկայացնել:

Առաջարկվում է նաև կենսաթոշակների համար սահմանված կարգավորումներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար, մասնավորապես՝ նպաստների նշանակման ժամկետները համապատասխանեցնել կենսաթոշակների համար՝ նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ հնարավորություն տալով օրենսդրությամբ սահմանված ժամկետները կիրառել 2024 թ. մարտի 11-ից հետո ներկայացված դիմումների համար: Նախատեսվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում զոհված զինծառայողի ընտանիքին պարգևավճար նշանակված լինելու դեպքում ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված յուրաքանչյուր այլ անդամին պարգևավճար նշանակել՝ առանց զինծառայողի զոհվելու մասին փաստաթղթերի: Հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ սահմանող փաստաթղթերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս