Հայաստանում շուտով կգործարկվեն սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը

Արդարադատության նախարարությունը շուտով կգործարկի սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Մշակվել են և շուտով կգործարկվեն սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը։ Մրցույթները կայացել են, հաղթողները ունենք, համակարգերը պիլոտային փուլում են գտնվում»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, և արդյունքում մակագրության ժամանակ հիմք է ընդունվում նաև գործերի բարդությունը։

Մինասյանը խոսեց նաև քաղաքացիական գործերով դատավարության էլեկտրոնային համակարգի մասին՝ նշելով, որ համակարգում արդեն մոտ 850 հայցադիմում մակագրվել է, և այդ ամբողջը էլեկտրոնային է՝ նյութերը, կրիչները։

«Երեք թեժ գծեր են գործել ողջ ընթացքում, և ի ուրախություն մեր գործընկերների՝շատ քիչ են եղել զանգերը։ Համակարգը ճիշտ կառավարելու շնորհիվ կարողացել ենք անցնել երկրորդ փուլ և գնալ նրան, որպեսզի տարվա վերջ նաև ֆիզիկական անձանց համար այս հարթակը լինի պարտադիր։ Դա կանենք, երբ նույնականացնող քարտերի հարցը երկրում լուծվի»,- եզրափակեց Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031