Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Իշխանությունն իր քարոզչական ողջ ռեսուրսը դրել է ապացուցելու, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն, իսկ իրենք պայքարում են բացառապես ՀՀ տարածքների համար:

Իսկ Սոթքի, Ջերմուկի, Սև Լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի ու ՀՀ մյուս հատվածները հայկակա՞ն են, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ինչու զիջեցիք, դա էլ ըստ ձեր ձեզ ՀՀ ինքնիշխան տարածքն էր:

Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն:

Մինչև այս գիտակցումը չլինի, մինչև յուրաքանչյուրը ցանկացած հայկական բնակավայրի կորուստն իր անձնական ողբերգությունը չհամարի, անընդհատ հող էլ կհանձնվի, մարդիկ էլ կնահատակվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031