Հայաստանը Ռուսաստանի համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր․ Դմիտրի Պեսկով

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երևանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031