
19-ամյա երիտասարդը տեղափոխվել է բաժին

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 23-ին Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Ռուբեն Հ.-ին:
Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: