
Ֆրանսիայի մի քանի քաղաքներում թմրամիջոցների դեմ պայքարի լայնածավալ գործողություններ են սկսվել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի դեմ պայքարի լայնածավալ գործողություններ է սկսել երկրի մի քանի քաղաքներում։ Նմանատիպ լայնածավալ գործողություն անցյալ շաբաթ տեղի էր ունեցել Մարսելում։ Այս մասին հաղորդում է BFMTV լրատվամիջոցը։
Ըստ հրապարակման՝ այժմ ստուգայց է տեղի ունենում երկրի հյուսիսային Նորի դեպարտամենտի ամենամեծ քաղաք Լիլում, ինչպես նաև նույն դեպարտամենտի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ռուբեում։
Անցյալ շաբաթ Մարսելում իրականացված գործողության մեջ ներգրավված է եղել մինչև 4000 ոստիկան։ Գործողության ընթացքում ձերբակալվել է թմրավաճառության մեջ կասկածվող ավելի քան 200 մարդ, առգրավվել են մոտ 30 կգ արգելված նյութեր: