Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների միայն 10 տոկոսն են կանայք
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) առաջադրված կին թեկնածուները բավականին փոքրաթիվ են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ընդհանուր առմամբ առաջադրված 14.856 թեկնածուից միայն 1718-ն է իգական սեռի ներկայացուցիչ։
Նման իրողությունը մամուլում հիմնականում նկարագրվում է հետևյալ կերպ. «Տղամարդիկ չեն ցանկանում իրենց աթոռները զիջել կանանց»:
Նշենք, որ Թուրքիայում 1930-ից է կանանց իրավունք վերապահվել մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ մինչ օրս 94 տարվա ընթացքում ՏԻՄ ընտրապայքարում հաջողության է հասել 150 կին: