
Արման Ս.-ն վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 20-ին Հայաստան է վերադարձել և Մեծամորի բաժին է ներկայացել 44-ամյա Արման Ս.-ն:
Նա հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Արման Ս.-ն ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: