
Փաշինյանի թիկնապահները պետությունից տրանսպորտի փող են ուզում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ պահանջելով, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից։ Պարզվում է, որ ԱԱԾ աշխատակիցներն օգտվում են նման արտոնությունից: Քանի որ պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից անջատվել է՝ դառնալով վարչապետի ենթակայության ներքո գործող ծառայություն, ապա հիմա էլ պետք է օգտվեն այդ արտոնությունից։
Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է ՀՀ տարածքում հանգստանալու դեպքերին, այսինքն՝ եթե, օրինակ, Փաշինյանի թիկնազորում ծառայող թիկնապահներից մեկը հանգստանալու մեկնի Տավուշի մարզի Դիլիջան համայնք, ապա տրանսպորտի գումարը պետք է փոխհատուցվի պետության կողմից»։