
24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Արման Բ.-ն:
Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: