
Թուրքիան համաձայնել է պահպանել հակառուսական պատժամիջոցները

Թուրքիան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած «պատժամիջոցների պահպանման սխեմայի» իրականացման շուրջ։ Ինչպես գրում է «Hürriyet» թերթը, ամերիկյան իշխանությունները նախ կտեղեկացնեն Թուրքիային իր ընկերությունների կողմից հակառուսական սահմանափակումների հնարավոր խախտումների մասին։
Այդ «պատժամիջոցների պահպանման սխեմայի» իրագործումը, ինչպես նշում է հեղինակը, կոչված է շտկելու իրավիճակը, երբ թուրքական ընկերությունները, որոնք կասկածվում են ՌԴ-ի հետ առեւտրային գործունեություն ծավալելու կամ Ռուսաստանի հետ ենթադրյալ ֆինանսական հարաբերությունների մեջ, անմիջապես և առանց հետաքննություն անցկացնելու հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում: