
Գևորգ Պետրոսյանը կառաջադրվի ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում

Շուրջ մեկ ամիս առաջ ես հրապարակային հայտարարեցի, որ մտադիր եմ առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը:
«Հաջորդիվ առանձին քննարկումներ ունեցա և ստացա մասնագիտական խորհուրդներ, բայց ամենակարևորն էր ինձ համար շոշափել և ուսումնասիրել ուսանողության կարծիքը, այդ կարծիքը բացառապես դրական էր:
Վերլուծելով այդ ամենի բովանդակությունը, իմի բերելով դրանք, այսօր որոշեցի, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 57 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ԵՊՀ Գիտխորհրդի 2023թ մարտի 23-ի թիվ 9/2 որոշումը, որոշեցի առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 3-ին:
Չգիտեմ՝ ովքեր են առաջադրվել, բայց հուսով եմ, որ պայքարը կանցնի ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- նշեց նա: