
Առատ ձյան պատճառով ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վրա

Առատ ձյան պատճառով Երանոս գյուղի սկզբնամասում մարտի 20-ի ժամը 06:40-ի շրջանակներում ծառը կոտրվել և ընկել էր Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13–րդ կմ-ին, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Այս պահի դրությամբ փրկարարներն արդեն մասնատել են ծառը (մոտ 7 մ) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։