
«Այո՛, ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի»․ Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող և հայրենիք, որքան անհրաժեշտ կլինի աթոռը պահելու համար․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մարդու համար աքսիոման փող, իշխանություն, աթոռն է՝ իր յուր հանցավոր խմբակի հետ, և մտածել, որ ինչ-որ մի օր արթնանալու է և հասկանա՝ պետական դավաճան է՝ այդպես չի»,-ասաց նա։
Ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը Սահմանդրությամբ վերապահված իր բոլոր պարտավորությունները չի կատարում դիտավորությամբ, քանի որ պատասխանատվության չենթարկվելու միակ եղանակը նրա համար ՀՀ-ի չգոյությունն է։
Մկրտչյանի խոսքով՝ միակ հարցի լուծումը վստահաբար ժամանակ չտալն է Նիկոլ Փաշինյանին։
«Ամեն օր ինչ-որ մի քայլ պետք է անել, որը պետք է բերի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Վայրկյան առաջ ուզում եմ, որ հարցը լուծվի, բայց նստել-սպասել, կամ ինչ-որ մեկից փրկություն ակնկալել չի լինի, ամեն օր պետք է գործել։ Այո՛, ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի»,- ասաց նա։