Բաժիններ՝

Ադրբեջանական SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի վաճառքը Թուրքիային

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը ժամկետից երկու տարի շուտ մարել է ամերիկյան Citi և JP Morgan բանկերից վերցված 1,3 միլիարդ դոլարի վարկը մոտավորապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ընկերությունը գրեթե այդքան վարկ է ստացել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունից: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ բանկային ու առևտրային երեք աղբյուրները։ Citi-ն, JP Morgan-ը և SOCAR-ը հրաժարվել են մեկնաբանել ԱՄՆ բանկերի կողմից տրամադրված վարկի վաղաժամկետ մարումը: Lukoil-ը և SOCAR-ը հրաժարվել են պատասխանել նոր վարկի վերաբերյալ մեկնաբանությունների հարցումներին։ Աղբյուրները նշում են, որ որևէ ենթադրություն չկա, որ գործարքներից որևէ մեկը խախտում է ԱՄՆ-ի կամ այլ ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի հետ բիզնես անող ընկերությունների դեմ: Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ վաղաժամկետ մարումը թույլ է տվել Մոսկվային վերսկսել հումքի վաճառքը ադրբեջանական ընկերության Star նավթավերամշակման գործարանին Թուրքիայում։ Գործարքների ընթացքում SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի գնումները Star-ից, որոնք դադարեցրել էր անցյալ տարի:

Աղբյուրները նշում են, որ դադարեցումը տեղի է ունեցել ԱՄՆ բանկային կոնսորցիումի խնդրանքով, որը վախենում էր պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: «Star»-ը նախագծված էր ռուսական նավթի վերամշակման համար, ուստի՝ երբ արևմտյան բանկերը նրան ասացին դադարեցնել ռուսական նավթի վերամշակումը, դա խնդիր դարձավ», – ասել է երեք աղբյուրներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ մարումը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Lukoil-ը SOCAR-ին 1,5 միլիարդ դոլար էր տրամադրել՝ որպես Star-ին մատակարարումները վերսկսելու գործարքի մաս՝ ռուսական ընկերության առևտրային ստորաբաժանման Litasco-ի միջոցով: Պատժամիջոցների փորձագետ Վիկտոր Վինքլերը Reuters-ին ասել է, որ այս ամենում անհրաժեշտ է ամերիկյան բանկերի վերահսկողությունը։ Նշենք, որ «Star» նավթավերամշակման գործարանը կառուցվել է 2018 թվականին և կարող է օրական 200,000 բարել վերամշակել: Արևմտյան բանկերի ճնշման ներքո այն կրճատել և այնուհետև դադարեցրել էր ռուսական նավթի գնումները 2023 թվականի կեսերին:

Ներկրումը վերսկսվել է հոկտեմբերին՝ Lukoil-ի հետ վարկային գործարք կնքելու ժամանակ: Թուրքիան դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկը 2022 թվականին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո։ Ի դեպ, փետրվարի վերջին էլ SOCAR -ի ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել էին գազի ոլորտում ընկերությունների փոխգործակցության ընթացիկ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031