Բաժիններ՝

Բելգորոդի սահմանամերձ գյուղերի շուրջ 400 բնակչի տարհանել են

ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի սահմանամերձ գյուղերի շուրջ 400 բնակչի տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Լույս մարտի 15-ի գիշերը նա Գրայվորոնի քաղաքային շրջան է այցելել ուկրաինական հրետակոծությունից հետո։ Նրա խոսքով՝ Կոզինկա գյուղում լուրջ ավերածություններ են եղել, բնակիչներին տեղափոխել են անվտանգ վայր, ցանկության դեպքում կուղարկեն հարազատների մոտ կամ ժամանակավոր կացարաններ։

«Գիշերն ստացված տվյալներով, Գորա-Պոդոլի, Գլոտովոյի և Կոզինկայի շուրջ 400 բնակիչներ իրենց համաձայնությամբ ինքնապաշտպանական մարտիկների և ՊՆ մարտիկների օգնությամբ դուրս են բերվել իրենց տներից: Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են մեր բնակիչներին», – գրել է Գլադկովը։

Նահանգապետը հավելել է, որ կան բնակիչներ, որոնք որոշել են մնալ իրենց տներում։ Նրա խոսքով, եթե ​​նրանք իրենց միտքը փոխեն, ապա իշխանությունները պատրաստ են օգնություն ցուցաբերել նրանց։

Մարտի 14-ին Բելգորոդի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը Գրայվորոնի շրջանի բնակիչներին վեց անգամ տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծությունների մասին։ Սպոդարյուշինո, Կոզինկա և Գրայվորոն քաղաքի բնակիչներին խնդրել են թաքստոց իջնել։ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Գրայվորոն քաղաքի գնդակոծության ժամանակ վիրավորվել է հինգ մարդ, ևս մեկ բնակիչ տուժել է Գրայվորոնի շրջանի Կոզինկա գյուղի վրա հարձակման ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս