Բաժիններ՝

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ մինչև 2030 թ. Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի խոշորագույն 4 տնտեսություններից մեկը

Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը ՌԴ կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպմանը:

«Մինչև 2030 թվականը մեր երկիրը պետք է դառնա աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններից մեկը։ Այսօր, ինչպես հայտնի է, ռուսական տնտեսությունը ՀՆԱ-ի ցուցանիշով հինգերորդն է՝ գնողունակության համարժեքով»,-ասել է նա:

Ըստ  Բելոուսովի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի 4-րդ  խոշորագույն տնտեսությունը՝ առաջ անցնելով Ճապոնիայից:

«Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում մենք պետք է ավելացնենք երկրի ՀՆԱ-ն մոտ 20 տոկոսով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031