Ապրիլից Վրաստանում կկրճատվի լարիով ստացած վարկերի ամսավճարը

Հաջորդ ամսից 0,75 տոկոսով կկրճատվի լարիով ստացած վարկերի ամսական վճարը։ Վարկի տոկոսադրույքների նվազեցման մասին որոշումը Ազգային բանկը կայացրել է դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի մարտի 13-ի նիստում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վարկերի տոկոսների նվազեցման վերաբերյալ Ազգային բանկի որոշումը բացատրվել է երկրում գրանցված ցածր գնաճով և լարիի կայուն փոխարժեքով։

Նվազեցված տոկոսներն ավտոմատ կերպով արտացոլվում են վճարման ենթակա գումարի մեջ:

Պայմանները կփոխվեն բոլոր վարկառուների համար։

Նշենք, որ Վրաստանի բանկերը 51,84 մլրդ լարի են տրամադրել։ Տրված վարկերի գրեթե 55 տոկոսը լարիով է, իսկ մնացած 45 տոկոսը՝ այլ արժույթով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031