Բաժիններ՝

ԵՄ երկրները կարճաժամկետ հեռանկարում կֆինանսավորեն սեփական պաշտպանական ոլորտները

Եվրամիության անդամ երկրները կարճաժամկետ կտրվածքով ինքնուրույն կֆինանսավորեն իրենց պաշտպանական ոլորտները:

Այս մասին «Bloomberg» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն։

«Ըստ իս՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում այդ ֆինանսավորումը կախված կլինի պետական որոշումներից», – շեշտել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող են անցնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման նոր միջոցների։

Մարտի 5-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է եվրոպական ռազմական արդյունաբերության ռազմավարությունը՝ հիմնված Եվրահանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող երկրների համար ընդհանուր ռազմական պատվերներ և ներդրումներ մտցնելու վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս