
Հակոբ Հ.-ն ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա Հակոբ Հ.-ին:
Նա 2023 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 257 հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: