
Սիսիանի համայնքապետարանը հերքում է քաղաքապետի տեղակալի ձերբակալության մասին տեղեկությունը

Սիսիանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․
«Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե իբրև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ-ն»։