Բաժիններ՝

ԵՄ-ն առաջին անգամ առաջ է քաշել սեփական պաշտպանական- արդյունաբերական ռազմավարությունը

Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել են պատմության մեջ առաջին պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը Եվրամիության մակարդակով և միջոցներ են առաջարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերի հայտարարությունը:

«Այսօր մենք ընդունում ենք եվրոպական պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը և առաջարկություն ենք անում պաշտպանական արդյունաբերության եվրոպական ծրագրի վերաբերյալ: Մենք դա անում ենք, որպեսզի արձագանքենք եվրոպական անվտանգության պարադիգմի փոփոխություններին։ Մեր պաշտպանական ծախսերն ուղղվում են սպառազինության չափազանց շատ տարբեր համակարգերի, որոնք հիմնականում գնվում են ԵՄ-ի սահմաններից դուրս»,-հայտարարել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ անդամ պետությունների և համաեվրոպական համատեղ ներդրումները թույլ կտան ճգնաժամին արձագանքելու ռեժիմից անցնել կառուցվածքային պաշտպանական պատրաստվածության ռեժիմի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031