
Հունգարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հունգարիան չի պաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոնի հայտարարությունը:
Politico թերթը հայտնել է, որ դաշինքի երկրների երկու երրորդը, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը՝ որպես ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար: Որոշում կայացնելու համար ՆԱՏՕ-ին միաձայնություն է պետք, մինչ այժմ Ռյուտեին աջակցելու մասին հայտարարել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Ռյուտեն ավելի վաղ բազմիցս քննադատել է հունգարական քաղաքականությունը, մասնավորապես հայտարարել է, որ Հունգարիան այլևս չի կարող Եվրամիության անդամ լինել անչափահասների շրջանում միասեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքի ընդունումից հետո: