Անցած տարի վրացական շուկա է մուտք գործել 9 նոր ավիաընկերություն
Վրաստանի զբոսաշրջության և ավիացիայի անցած տարվա հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին վրացական շուկա է մուտք գործել 9 նոր ավիաընկերություն, ավելացել են ավիաչվերթերը 21 նոր ուղղությամբ, այդ թվում՝ 6 եվրոպական քաղաքներ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տվյալների՝ ռազմավարական նոր ուղղությունների թվում են Համբուրգը, Կոպենհագենը, Մադրիդը, Ֆրանկֆուրտը, Բրյուսելը, Պոզնանը, Քյոլնը և Դելին։
«2022 թվականին Վրաստանից թռիչքներ էին կատարվում 81 ուղղությամբ, իսկ 2023 թվականին` 108 ուղղությամբ։ 2022 թվականի համեմատ Վրաստանից դեպի եվրոպական ուղղություններ չվերթերն աճել են 13,2 տոկոսով, նրանց թիվը 2022-ին կազմում էր 48, իսկ 2023-ին այդ թիվը 66 է», — ասված է տեղեկության մեջ։
Նշված է, որ վրացական ավիաշուկայում գործող առաջատար ավիաընկերություններից առանձնանում են Wizz Air Hungary-ը, Turkish Airlines-ը, Pegasus-ը, Georgian Airways-ը և այլն։