«Պետությունը պետք է ներողություն խնդրի». Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և հավելել.

«Դերսիմի դեպքերը կարող էին չլինել այդպես, ինչպես նաև 1915-ի հայերի դեպքերը: Սրանք ասելով՝ կարելի էր ներողություն խնդրել»:

Ապա նաև ընդգծել, որ եթե ժամանակին ասված լիներ՝ «Շատ տխրեցնող դեպքեր էլ են եղել», գուցե, այդ հարցն այսքան չբարդանար (նկատի է առնվել հայ-թուրքական հարաբերությունների բարդանալը):

Բացի այդ, Չեթինը հիշեցրել է, որ արտգործնախարարի պաշտոնավարման տարիներին ինքն է առաջարկել Թուրքիայի կառավարությանը թյուրքական պետությունների հետ միասին ճանաչել Հայաստանի անկախությունը:

Տեսանյութեր

Լրահոս