
Բելառուսը թույլ է տվել, որ ՀՀ–ից մեկնող բեռնատարները կարողանան մուտք գործել հատուկ տարածք

Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին ու քարշակ մեքենաները կկարողանան բեռնային գործողություններ իրականացնելու համար մուտք գործել հանրապետության տարածք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով իրավական կայքին։
Նախկինում միայն Բելառուսի ու Ռուսաստանի տրանսպորտային միջոցներին էր թույլատրվում մուտք գործել հատուկ գոտիներ։ Հայաստանից, Ղրղզստանից և Ղազախստանից մեկնող բեռնատարների համար նոր պայմանները գործելու են մինչև ընթացիկ տարվա վերջ և ուժի մեջ են մտնում մարտի 6-ից։
2022 թվականի ապրիլից Բելառուսում և Ռուսաստանում գրանցված քարշակների մուտքը ԵՄ երկրներ արգելված էր Ուկրաինայում տեղի ունեցող ռուսական ռազմական հատուկ գործողությունների ֆոնին։
Որպես պատասխան միջոց` Բելառուսն արգելել էր ԵՄ–ում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքն իր տարածք, սակայն պահպանել էր նրանց համար որոշակի գոտիներում բեռնաթափման և վերակցման հնարավորությունը։
2024 թվականի սկզբին ԵՄ երկրներից ժամանող տրանսպորտային միջոցների համար վճար էր սահմանվել տարածք մուտք գործելու և առաջին օրերին այնտեղ գտնվելու համար։