
Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին

Ֆինլանդիայի համար կարևոր է միջուկային զսպման ուժեր ունենալը, գործնականում դա ապահովվում է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղակայմամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ մենք միջուկային զսպման մեխանիզմ ունենանք»,- ասել է նա իր երդմնակալությունից հետո կայացած առաջին ասուլիսում: Ստուբը նաև հավելել է, որ գործնականում ՆԱՏՕ-ի միջուկային զսպումն ապահովվում է ԱՄՆ-ի միջուկային զենքով։
Նա նշել է, որ օրենսդրական փոփոխությունները կառավարության և խորհրդարանի լիազորությունների շրջանակում են։ Այս պահին Ֆինլանդիայի օրենսդրությունն արգելում է երկրի տարածք ներկրել միջուկային լիցքեր, կամ տեղում դրանք արտադրել ու պահպանել։