Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։
«Ես պարոն Ռուբինյանին ուզում եմ առաջարկել հաջորդ շաբաթ Երևանում հանդիպել, և դա կդառնա պատմական իրադարձություն»,- ասաց Քըլըչը։
Ռուբինյանը պատասխանեց, որ իրենք երկուսով ավելի ուշ կքննարկեն այդ հարցը։
«Ես և դուք ավելի ուշ կորոշենք, թե երբ կհանդիպենք և որտեղ կհանդիպենք»,- արձագանքեց Ռուբիննյանը։