Բաժիններ՝

Ուկրաինան ու Դանիան անվտանգության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր են կնքել

Ուկրաինան ու Դանիան ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության և երկրների միջև երկարաժամկետ աջակցության մասին պայմանագիր։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուժեղ փաստաթուղթ, որը հաստատում է Դանիայի կողմից մեր ժողովրդի անսասան աջակցությունը։ Մասնավորապես, ընթացիկ տարում 1,8 մլրդ եվրոյից ոչ պակաս գումարի չափով։ Դանիան նաև կաջակցի ավիացիոն կոալիցիայի միջոցով F-16-ի ամբողջական ներուժն ապահովելու ջանքերին ՝ կործանիչների, զինամթերքի, վարժասարքերի տրամադրում, ուսուցում, սպասարկում»,-գրել է Զելենսկին։

Սա անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի չորրորդ համաձայնագիրն է: Ավելի վաղ Ուկրաինան պայմանագրեր էր կնքել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս