Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Սոխը միջին ուժգնության կրակի վրա մոտ 4 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացրեք քերած գազարը: Սոխն ու գազարը ևս 4-5 րոպե տապակեք մինչև գազարի փափկելը:
Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել.
Վրաստանի խորհրդարանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ին աջակցել է նվազագույն աշխատավարձի վերաբերյալ արհմիությունների օրենսդրական նախաձեռնությանը:
Արյան ճնշման չափումները երբեմն սխալ են կատարվում, ինչը հանգեցնում է սխալ արդյունքների: Այս ընթացակարգի վերաբերյալ հուշումներ է տվել բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր բժիշկ Ալեքսեյ Խուխրևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։ Բացի այդ, ըստ նրա տրամաբանության, սխալ ընկալումներով են ապրել և առաջնորդվել ոչ միայն հայաստանյան տարբեր իշխանությունները, այլև ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բանակցային գործընթացի հիմքում դրել է «սխալ ընկալումները»։