Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի մասին նոր ֆիլմում Փոփի արքային մարմնավորել է նրա եղբոր որդին

Ջաֆար Ջեքսոնը իր հորեղբոր՝ Մայքլ Ջեքսոնի ճշգրիտ կրկնօրինակն է, եւ նա լեգենդար երգչին մարմնավորել է նրա մասին առաջիկա կենսագրական ֆիլմում:

Նկարում 27-ամյա Ջաֆարը ցուցադրում է Մայքլի՝ 1990-ականների խորհրդանշական կերպարը՝ սպիտակ շապիկը սպիտակ վերնաշապիկի ներքո՝ համադրված սեւ տաբատի հետ, իսկ մազերը կապված են ցածր պոչով:

 

«Ջաֆարի յուրաքանչյուր հայացքի, յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր պարային շարժման մեջ Մայքլն է»,-ասել է պրոդյուսեր Գրեհեմ Քինգը,-«Նա այնպես է մարմնավորում Մայքլին, որ ոչ մի այլ դերասան չէր կարող դա անել»:

«Խոսքը ոչ միայն ֆիզիկական նմանության մասին է: Մայքլի ոգին եւս կախարդական կերպով դրսեւորվում է նրա մեջ: Հավատալու համար պետք է ապրել»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Անտուան ​​Ֆուկուան:

2023 թվականի հունվարին հայտարարվեց, որ Lionsgate-ն աշխատում է երգչի մասին ֆիլմի շուրջ, որը նկարահանվում է Ջոն Լոգանի սցենարով։ Ջաֆարը, ով խաղում է գլխավոր դերը, Մայքլի ավագ եղբոր՝ Ջերմեյն Ջեքսոնի որդին է։

Ձախ կողում Ջաֆարն է, աջ կողմում՝ Մայքլը

«Աներեւակայելի հուզիչ է դիտել, թե ինչպես է Ջաֆարը կենդանացնում Մայքլին»,-ավելի վաղ ասել էր Ֆուկուան,-«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Ջաֆարին, ով ուներ Մայքլին ընդօրինակելու բնական կարողություն, կադրում այնքան հիանալի էր նայվում, որ տեսախցիկի հետ հոգեւոր կապ ստեղծվեց»:

Առաջիկա ֆիլմում Ջաֆարին կմիանան նաեւ մի քանի այլ աստղեր, այդ թվում՝ «Օսկարի» հավակնորդ Քոլման Դոմինգոն, Նիա Լոնգը եւ Մայլզ Թելլերը։

«Մայքլ» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի ապրիլի 18-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս