
ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա. տարեկան այն կկազմի 14 մլն դրամ

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխություններով ՀՌՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի գործակիցը կհավասարեցվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրությանը։
Եթե նախկինում ՀՌՀ նախագահը, տվյալ դեպքում` Տիգրան Հակոբյանը, ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 166 հազար դրամ։
ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան շուրջ 38 մլն դրամ: