
Արևածաղկի սերմերն օգնում են նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը. դիետոլոգ

Սերմերը կարող են օգնել նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, քանի որ դրանք պարունակում են վիտամին E, որն անհրաժեշտ է դրա համար:
Այս մասին, ըստ shantnews-ի՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ խոսել է սննդաբան Մարինա Մակիշան։
Հաղորդավար, վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինը հավելել է, որ հետազոտություններից մեկը ցույց է տվել, թե ինչպես է վիտամին E-ն ազդում թուլամտությամբ տառապող մարդկանց առողջության վրա. փորձագետները պարզել են, որ այս վիտամինը երկու տարի ընդունելիս հիվանդության զարգացումը դանդաղել է:
Ինչ վերաբերում է տարբեր սերմերում վիտամինի քանակին, ապա, ըստ Մակիշայի, այն ավելի շատ է հանդիպում արևածաղկի սերմերում, քան դդմի սերմերում։ Բժիշկը խորհուրդ է տվել դրանք ավելացնել աղցանների մեջ։