Կեղծ ցուցմունք են տվել, թե ես ոստիկաններին ծեծել եմ՝ իրենք են ինձ խոշտանգել. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ երբ իրեն կալանավորել էին, ցուցմունք էին տվել, թե ինքը ոստիկաններին ծեծել է, մինչդեռ հակառակն էր տեղի ունեցել, ինչը բոլորը տեսել էին։
«Այդ գործով ես հայտնվեցի ազատության մեջ, քանի որ պատգամավորական մանդատ ստացա, բայց գործը չի փակվել, շարունակվում է՝ հարցաքննություններ, առերեսումներ, որքան էլ աբսուրդային է այս ամենը, բայց ամեն դեպքում շարունակվում է։
Երեկ ինձ ու Սերգեյ Ասատուրովին կանչեցին, գործի ավարտ հայտարարեցին, անհասկանալի ձևով Սերգեյ Ասատուրովին, ով իմ ընկերն է, մեղադրանք առաջադրեցին նույն հոդվածով։ Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան: Իմ դեմ մի քանի ոստիկան կեղծ ու սուտ ցուցմունք է տվել, որը ոչ մի ձևով չի հաստատվել, որ ես ոստիկաններին ծեծել եմ։ Ըստ ոստիկանների՝ ես կարող էի միանգամից հինգ ոստիկանի ծեծել, մի ձայնագրություն չէ, մի քանի ձայնագրություն կա, որտեղ իրենց ոչ մի ասած չի հաստատվում»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում