Բաժիններ՝

Թաքնված բացասական միտում եմ տեսնում, որ ուզում են նորից կրճատումներ անել․ Արեգ Միքայելյան  

2027 թվականից նոր ուզում են սկսել Ակադեմիական քաղաքի կառուցումը, իսկ «Բյուրականի աստղադիտարանը քանի որ ազգային արժեք է, ստույգ չեմ կարող ասել, բայց ոնց որ թե մնալու է իր տեղում։ Բայց ֆորմալ կարող է համարվենք ԵՊՀ ինստիտուտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող ասել, որ այդ քայլից հետո գիտության վիճակն ավելի լավ կլինի, և չարժեր իրարանցում ստեղծել։

«Թաքնված բացասական միտում եմ տեսնում, որ ուզում են նորից կրճատումներ անել, որովհետև տեղափոխելուց ամբողջ անձնակազմին հաստատ չեն տեղափոխի։ Բացի այդ, խիստ կանոններով ատեստավորում է արվում, որ գիտնականների մի զգալի մասը կարող է կորցնել իր դիրքը։ ԽՍՀՄ-ը հզոր պետություն էր, 70 տարում կառուցել է գիտական համակարգը, ո՞նց կարող ենք մենք 3 տարում նման մի համակարգ կառուցել, այն էլ՝ խղճուկ Հայաստանում․ բոլորս գիտենք բյուջեն, մեր հնարավորությունները»,- ասաց Արեգ Միքայելյանը։

Աստղադիտարանի տնօրենը փոխանցեց՝ իրականացնում են կրթական 18 ծրագիր, անցկացվել են 33 սեմինարներ գիտահետազոտական կարևոր աշխատանքների վերաբերյալ։ Շարժայի (ԱՄԷ) համալսարանի հետ կնքել են համագործակցության հուշագիր, տեղի է ունեցել հայ-վրացական աստղագիտական ժողովը։ Հայաստանում 2023 թվականին կայացել է նաև Միջազգային աստղագիտական միության 365-րդ համաժողովը՝ «Արեգակնային և աստղային կոնվեկտիվ գոտիների ու մթնոլորտների դինամիկան» խորագրով։ Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակի առթիվ անցկացվել է միջազգային կոնֆերանս՝ «Անկայուն երևույթները տիեզերքում» խորագրով։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս