Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և, բնականաբար, տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել. սկիզբ, վերջ… Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս, և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ, նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: Եթե աստղագետ չլինեի, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:
2027 թվականից նոր ուզում են սկսել Ակադեմիական քաղաքի կառուցումը, իսկ «Բյուրականի աստղադիտարանը քանի որ ազգային արժեք է, ստույգ չեմ կարող ասել, բայց ոնց որ թե մնալու է իր տեղում։ Բայց ֆորմալ կարող է համարվենք ԵՊՀ ինստիտուտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
«Մինչև Բյուրական գալն ու աշխատանքի անցնելն ինձ ոչ մի անգամ չէր հաջողվել Համբարձումյանին նույնիսկ հեռվից տեսնել։ Երազում էի տեսնել նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէի որոշել կյանքս կապել աստղագիտության հետ։ Բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց իմ հանդեպ՝ տարիներ հետո աշխատեցի նրա հետ։ Երբեմն մտածում եմ, թե ինչքան բան այնպես չէի իմանա, ինչպես գիտեմ հիմա, եթե չլիներ այդ շփումը։
Եթե այդքան գումար պետությունը գտնի կամ մեկ այլ աղբյուրից հովանավորներ գտնենք, իհարկե, ցանկալի է նոր դիտակները տեղադրել ավելի բարձր՝ օրինակ, Արագածի վրա կամ քաղաքների լուսավորությունից հեռու վայրում։ Ժամանակին Արցախում բավականին լավ վայրեր էինք գտել։ Արցախը, ի դեպ, շատ լավ աստղակլիմա ունի։
Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Համբարձումյանը ելույթ է ունենալու, Պոլիտբյուրոյի անդամների հետ վիճի և գնա հացադուլ անի: Ի դեպ, 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, Երևանում մեծ ցույցեր էին պատրաստվում: Օպերայում պետք է հանդիսավոր նիստ լիներ, և Համբարձումյանն է կարդացել առաջին զեկույցը, քանի որ միակ մարդն էր, ով շատ հարգված էր: Իր մեթոդներով գնահատել է նաև զոհերի թիվը:
Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժը: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժի ու զարգացման մասին գիտությունը:
Պետք է ստեղծես այն հնարավորությունները, որոնք կարող են քո անկախությունը պաշտպանել: Այն չի լինում կոռուպցիայի միջոցով. ամենալավը պետք է վարձատրես քո զինվորականին, բժշկին, գիտնականին, ուսուցչին: Դա է ազգային անվտանգության խնդիրը: Համալսարանում ուսանողներ ունենք, որոնք պարզապես գալիս-գնում են, և դա էլ է ազգային անվտանգության խնդիր, որովհետև ոչ մի բան չեն սովորում: Չգիտեմ, կամ ծերացել ենք ազգով ու չենք հասկանում, թե ինչն ինչոց է, կամ բթացրել են մեզ՝ անընդհատ ուրիշի արձագանքին ենք սպասում, որ տեսնենք՝ ինչ են ասում, և ինչ անենք»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: