Վաստակավոր սուտասանի կոչում պետք է սահմանել. պարտադիր. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդանական հայտարարությունների ժամին ելույթը սկսեց վերջին օրերին շատ քննարկվող՝ Հայաստանում վաստակավոր և ժողովրդական կոչումների անհրաժեշտության մասին թեմայից։ Այնինչ, նա վստահ է, որ կա մեկ կոչում, որը պետք է պարտադիր Հայաստանում սահմանվի՝ վաստակավոր սուտասանի կոչումը։

«Եկեք հասկանանք, թե ով է  հավակնում այդ կոչմանը։ Օրինակ, մի մարդ, որն իշխանության գալով՝ խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, իսկ մինչև հիմա անդադար մեղադրում է նախկիններին, ընդ որում, անգրագիտաբար է մեղադրում՝ իր բացթողումների ու կորուստների համար։ Գուցե այն մարդը, որն ասեց՝ Արցախը Հայաստան է, ու վերջ, իսկ դրանից մի քանի տարի հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Գուցե այն մարդը, որը խոսում էր Արցախի քաղաքացիների իրավունքներից ու ազատություններից, իսկ հետո նրանց թողեց բախտի քմահաճույքին։

Կամ այն մարդը, ով խոստանում էր պակասեցնել արագաչափերը, բայց իշխանության գալուց հետո դրանց թիվը շեշտակիորեն աճեցրեց։ Կամ այն մարդուն, ով «կարմիր գծերի» դեմ էր պայքարում, իսկ հիմա պահանջում է, որ դրա համար վճարեն 160 հազար դրամ։ Գուցե այն մարդուն, որն իշխանության գալու համար  կոռուպցիայից էր խոսում, բայց հիմա ՀՀ  պետական բյուջեի մեծ մասը պարզապես լափվում է մեկ անձից գնումների միջոցով։

Կամ այն մարդուն, ով խոսում էր ժողովրդավարությունից, իսկ հիմա բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, որոնք նստած են բացառապես ճշմարտությունը բարձրաձայնելու կամ ՔՊ-ին այս կամ այն քաղաքում հաղթելու համար»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս