Որո՞նք են տրամադրությունը բարձրացնող սուպերմթերքները

Բանանը, ձուն և որոշ այլ մթերքներ բարձրացնում են տրամադրությունը։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ Lente.ru-ին պատմել է սննդաբան Սոֆյա Կովանովան։

Հեշտ մարսվող, ածխաջրերով հարուստ մթերքներ ուտելը բավարարվածության զգացում է առաջացնում, ասել է Կովանովան։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է սերոտոնինի արագ արտազատմամբ: Այդ իսկ պատճառով վատ տրամադրության դեպքում դուք ցանկանում եք քաղցր կամ օսլա պարունակող ուտելիքներ ուտել։

Սակայն ածխաջրերով հարուստ մթերքները երկար ժամանակ չեն կարողանում բարելավել էմոցիոնալ վիճակը։ Ձեզ անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ՝ հարուստ սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով։ Այն օգնում է պահպանել սերոտոնինի կայուն մակարդակը:

Կովանովան առաջարկել է բանան ուտել՝ սերոտոնինի մակարդակը բարձրացնելու համար: Բանանը տրիպտոֆանի հիանալի աղբյուր է՝ ամինաթթու, որը համարվում է սերոտոնինի նախադրյալ: Բացի այդ, բանանը պարունակում է վիտամին B6 և կալիում, որոնք օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը:

Դիետոլոգը նշել է, որ մեկ այլ իրական սուպերմթերք է ձուն. այն սպիտակուցի, մագնեզիումի, կարոտինների, A, E, D, B վիտամինների լավ աղբյուր է։ Դրա օգտագործումը դրական է ազդում ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։

Տեսանյութեր

Լրահոս