«Որևէ կասկած չունեմ՝ Աշոտյանին կալանքի տակ պահելու նպատակը քննադատությունը լռեցնելն է». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտնյանի գործով դատական նիստի ժամանակ փոխանցեց փաստը, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու հարցում Արմեն Աշոտյանը դիմել է իրեն, և ինքը համաձայնել է։

«Այն փաստը, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է  ինձ, կարող է զարմանք առաջացնել որոշ մարդկանց մոտ և հարուցել է։ Չէ՞ որ վերջին 2 տասնամյակի ընթացքում ես և իմ քաղաքական թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել Արմեն Աշոտյանի ներկայացրած քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին, կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։ Կարծում եմ՝ դատարանին պետք է հետաքրքրեր, թե որոնք են իմ որոշման հիմնավորումները»,- նշեց Լևոն Զուրաբյանը։

Նա թվարկեց, թե որոնք են իր որոշման հիմնավորումները, նախ՝ մշտապես բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները, այդ ուղղությամբ հարուստ փորձ ունի։ Ավելին՝ իրենք  մշտապես դեմ են եղել նախնական կալանքը որպես բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկան, ինչը նման դեպքերում մշտապես դիտարկել են՝ որպես քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։

«Դատավարության ընթացքում Արմեն Աշոտյանին պահելով կալանքի տակ՝ դատարանն ընդամենը կապացուցի, որ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները։

Կարդացեք նաև

Կարևոր է նաև հասկանալ, թե դատարանում քննվող այս գործի հիմքում ընկած է պայքարը կոռուպցիայի և իշխանության չարաշահման դեմ։ Արմեն Աշոտյանը գտնվում է կալանքի տակ, որը թավշյա հեղափոխությունից ի վեր աչքի է ընկել  իշխանությունների չափազանց սուր քննադատությամբ, հատկապես նրանց ղարաբաղյան  խնդրի առնչությամբ վարած քաղաքականության հարցում։ Համադրելով այս բոլոր փաստերը, մենք տեսնում ենք, որ գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն  ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս